SOAD. Թուրքիան շարունակում է քաղել իր ոճրագործության պտուղները![]() 25 նոյեմբերի 2014 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում կայանալիք համաշխարհային շրջագայությունից առաջ հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությանը: Ըստ խմբի, դա կարևոր նախապայման է ապագայում հնարավոր ցեղասպանությունները կանխելու գործում: Հայտարարությունում նշվում է, որ XX դարի առաջին ցեղասպանության հեղինակներն օսմանյան թուրքերն են, որոնք փորձում էին բնաջնջել հայերին, հույներին և ասորիներին: Ըստ հայտարարության, «առաջին աշխարհամարտի տարիներին զանգվածային ջարդերի կազմակերպիչները չկանգնեցին միջազգային դատարանի առջև, զոհերի իրավունքները չվերականգնվեցին և փոխհատուցման ընթացակարգ չիրականացվեց: Նյուրնբերգյան դատավարության նման դատավարություն տեղի չունեցավ: Փոխարենը Թուրքիան օգտագործեց նավթի գործոնն ու աշխարհաքաղաքական կապիտալը՝ խոչընդոտելով ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Հայաստանի համար նախատեսած տարածքների վերադարձն ու փոխհատուցումը: «Խուսափելով մի ամբող ազգի բնաջնջման համար պատասխանատվությունից՝ թուրքական պետությունը շարունակում է քաղել իր գործած ոճրի պտուղները: Այդ պետության առաջնորդները, քաջալերված լինելով աշխարհի անգործությամբ, այսօր փորձում են արգելել ԱՄՆ և այլ երկրների կառավարություններին բարձրաձայնել ճշմարտությունն ոճրագործության մասին»: Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված բազմաթիվ միջազգային և համաշխարհային կոնվենցիաներին ու նորմերին, բազմաթիվ միջազգային մասնագիտացված մարմիններին` ներառյալ ԱՄՆ Ցեղասպանությունների կանխարգելման գործակալությանը, այդ չարիքը շարունակում է տարածվել, քանի որ համաշխարհային հանրության արձագանքն ընկալվում է որպես քաղաքական, ոչ թե բարոյական դիրքորոշում: «Պահանջելով Հայոց ցեղասպանության միանշանակ և արդար ճանաչում՝ մենք ասում ենք «այլևս երբեք» նոր ցեղասպանություններին»: «Թուրքիայում արդեն կան խիզախ մարդիկ, որոնք անտեսելով դատաստանի, հետապնդումների և նույնիսկ բռնության վտանգը, բացահայտ կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հատուցել դրա համար: Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ կիսում են մարդասիրական արժեքները, սակայն դեռ չեն արտահայտվում, ահաբեկված լինելով կառավարության կողմից… Ժամանակն է խախատել լռությունը»,-ասվում է հայտարարության մեջ: «Ձեր օգնությամբ նման պատմական քայլը Թուրքիայի ժողովրդի կողմից ոչ միայն կբխի մարդկային համերաշխությունից, կարեկցանքից և արդարության սկզբունքից, այլ նաև նոր քայլ կլինի դեպի նոր դարաշրջան՝ ցեղասպանություններից զերծ դարաշրջան»,-ասվում է հայտարարության մեջ: Ամերիկյան System Of A Down ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսում: Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Ռուսաստանում: Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով: Համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. այն ուղղված է Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |