Մոսկվայում ներգաղթյալներին կպարտավորեցնեն 5,4 հազար ռուբլի վճարել բուժապահովագրության համար![]() 28 նոյեմբերի 2014 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Կամավոր բուժապահովագրության տարեկան փաթեթը, որը միգրանտները պարտավոր կլինեն գնել 2015-ից սկսած աշխատանքի տեղավորվելու համար, կարժենա Մոսկվայում մոտ 5,4 հազար ռուբլի: Ինչպես գրում է «Իզվեստիան», այդ գումարը վճարելով, ներգաղթյալներին հասանելի կլինեն ինչպես թերապևտի «խորհրդատվական-ախտորոշիչ» ծառայությունները, այնպես էլ նեղ մասնագետների. վիրաբույժի, սրտաբանի, վնասվածքաբանի, մաշկաբանի, ուրոլոգի, գինեկոլոգի և այլ մասնագետների: Ի տարբերություն մոսկվաբնակների, որոնք կարող են այցելել պոլիկլինիկայի բժիշկներին անսահմանափակ անգամ, ներգաղթյալների այցելությունները սահմանափակ կլինեն, օրինակ, հնարավոր կլինի երեքական անգամ այցելել թերապևտի և վիրաբույժի, մեկական անգամ սրտաբանի ու մաշկաբանի: Այժմ միգրանտները կարող են օգնություն ստանալ պոլիկլինիկաներում միայն վճարովի հիմունքով, նույնիսկ եթե սուր ցավեր ունեն: Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն էր տվել մի օրենքի, որով թույլատրվում է միգրանտներին> աշխատանքի ընդունել միայն բուժապահովության առկայության դեպքում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ բուժծառայություններն օտարերկրացուն են տրամադրվում գործատուի հաշվին: Բուժապահովագրության ձևակերպում ըստ օրենսդրության այդ դեպքերում չի նախատեսվում: Բացի այդ, գործատուն, պարտավոր է ազատել աշխատանքից օտարերկրացի աշխատակցին, եթե նրա բժշկական ապահովագրության, աշխատանքի թույլտվության կամ պատենտի ժամկետը լրացել է: Ընդ որում աշխատակցին պայմանագրի խզման դեպքում պետք է վճարվի նպաստ երկու շաբաթվա կտրվածքով միջին աշխատավարձի չափով: Ընթերցեք նաև. ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |