Հայ միգրանտները ՌԴ-ում չեն վճարի աշխատանքի թույլտվության համար և կհարկվեն ՀՀ հարկերով![]() 3 դեկտեմբերի 2014 - 10:40 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո աշխատանքային միգրանտները, որոնք Ռուսաստանում աշխատանքային պայմանագրեր ունեն, կազատվեն գրանցվելու անհրաժեշտությունից և համապատասխան մուծումներից: Այդ մասին ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու մասին պայմանագրի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, գրում է ԱՌԿԱ-ն: Ըստ նրա, ընդհանուր առմամբ հայ միգրանտները կկարողանան տնտեսել տարեկան մոտ 15-20 մլն դոլար: Կարայանը, սակայն, նշել է, որ ԵՏՄ շրջանակում լուծվում է աշխատանքային միգրանտների գործունեության հարկադրման հարցը, որոնք կկարողանան հարկեր վճարել որպես իրենց երկրի ներկայացուցիչներ: Աշխատանքային միգրանտների մասնավոր դրամական փոխանցումները ՀՀ տնտեսության եկամուտների զգալի մաս են ապահովում: Սակայն, 2014-ի հուլիսից Ռուսաստանի տնտեսության մեջ բարդությունների պատճառով դրանց ծավալը կրճատվում է: 10 ամսում Ռուսաստանից փոխանցվել է $1,484 մլրդ 2013-ի նույն ժամանակահատվածի 1,512 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել է 1,9 տոկոս: 2013-ի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից փոխանցվել է 1,298 մլրդ դոլար 1,240 մլրդ դոլարի դիմաց: Անկումը կազմել էր 4,5 տոկոս: Ընթերցեք նաև. ՌԴ-ում 500.000 ՀՀ և 600.000 Ադրբեջանի քաղաքացի կա
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |