Հայաստանը 94-րդն է կոռուպցիայի վարկանիշում![]() 3 դեկտեմբերի 2014 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիային հակազդող Transparency International միջազգային շարժումը ներկայացրել է ամենամյա «Կոռուպցիայի ընկալման ինդեքսը»: Հայաստանն այդ ցուցակում 94-րդն է (37 միավոր նախորդ տարվա 36-ի դիմաց): Ադրբեջանն այդ ցուցակում 126-րդն է 26 միավորով: Տարածաշրջանում առաջատար է Վրաստանը՝ 52 միավոր և 50-րդ հորիզոնական: Ռուսաստանն այս տարի զիջել է դիրքերը 6 կետով և զբաղեցնում է 136-րդ տեղը Նիգերիայի, Լիբանանի, Իրանի, Կամերունի և Ղրղզստանի հետ: ՌԴ-ն հավաքել է 27 միավոր, մեկով պակաս, քան նախորդ տարի, և վեցով պակաս, քան Արևելյան Եվրոպայի և Միջին Ասիայի տարածաշրջանի միջինն է: Ուկրաինան 142-րդն է 26 միավորով: Հետխորհրդային երկրներից ամենացածր ցուցանիշը Թուրքմենստանինն է, որն ունի 17 միավոր: Ըստ կազմակերպության, կոռուպցիայից առավելապես զերծ են Դանիան, Նոր Զելանդիան և Ֆինլանդիան՝ նրանք հավաքել են 92, 91 և 98 միավոր 100 հնարավորից, գրում է BBC-ին: Ըստ վարկանիշի, ամենակոռումպացված երկրներն են Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնք ընդամենը 8-ական միավոր են հավաքել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |