Մարտ Գռոզնիի կենտրոնում. Սպանվել է 7 ահաբեկիչ, զոհվել 6 ուժային![]() 4 դեկտեմբերի 2014 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Գռոզնիում զինված մարդիկ գրավել են Մամուլի տունը մինչ այդ հարձակում գործելով ճանապարհապարեկային ծառայության հենակետի վրա, քաղաքի կենտրոնում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը Ազգային հակաահաբեկչական կոմիտեի վրա հղումով, երեք ավտոմեքենաներով տեղաշարժվող անհայտ անձանց խումբը զինված հարձակում է գործել ՃՊԾ հենակետի վրա: Հետո հանցագործներին հաջողվել է մտնել Մամուլի շենք: Ավելի ուշ, երբ ուժայինները սկսեցին գործողությունը, գրավված շենքում պայթյուն լսվեց, հրդեհ բռնկվեց: Գործողության ժամանակ զոհվեց վեց ոստիկան, ևս մի քանիսը վիրավորվեցին, ՌԻԱ Նովոստի գործակալությանն է հայտնել աղբյուրն իրավապահ մարմիններում: Նրանցից երեքը սպանվել են հենակետում, երբ ստուգման նպատակով կանգնեցրել են կասկածելի ավտոմեքենան: Հատուկ գործողության վայրում հայտնաբերվել են 7 գրոհայինների դիերը, լրագրողներին է հայտնել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Նա կոչ է արել տեղաբնակներին զգուշավոր լինել, փողոց դուրս չգալ և պատուհաններին չմոտենալ: «Այն խոսակցությունները, թե ինչ-որ տեղ քաղաքում գրոհայիններ են իշխում, անհիմն են: Քաղաքում սովորականի պես մեքենաներ են երթևեկում, թեև դրանք խանգարում են գործողության մասնակիցներին: Կատարվածը ուժի ցուցադրության պատրանք ստեղծելն էր, որը ձախողվեց: Մենք չենք բացառում, որ այդ մարդիկ կարող էին այլ տարածաշրջանից եկած լինել: Չեչնիայում դրան ընդունկ անօրինական զինված կազմավորումների մասնակիցներ չեն մնացել»,-գրել է նա Instagram-ում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |