Արդյո՞ք Ղարաբաղի հրդեհները ադրբեջանցիների կողմից իրականացված հրկիզման արդյունք չեն27 հունիսի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամները ենթակոմիտեներում տարածել են փաստաթղթեր, ֆոտո եւ վիդեոնյութեր` կապված Ադրբեջանին սահմանակից ԼՂՀ-ի անվտանգության շրջանի հրդեհների հետ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը, նման քայլը Ադրբեջանի կողմից կանխատեսվում էր: «Ես դեռ Երեւանում գիտեի, որ այդ կարգի նյութերը կտարածվեն եւ այդ հարցի շուրջ զրուցել եմ ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ: Լավ կլիներ, եթե ԼՂՀ պաշտոնատար անձինք ելույթ ունենային հրդեհների կապակցությամբ, քանի որ մամուլում լուրեր են պտտվում հրկիզվող փամփուշտների վերաբերյալ, որոնցով ադրբեջանցիները այրում են չոր խոտը»,- նշել է Թորոսյանը:ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության ու պրոպագանդայի բաժնի ղեկավար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանի խոսքերով, այդ լուրերի հաստատման համար ապացուցյներ չկան: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունում գրանցված չեն խոտի կամ անտառների դիտավորյալ հրկիզման դեպքեր»,- ասել է նա: Նշենք, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ստորագրահավաք է սկսել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների շրջանում` հրդեհների կապակցությամբ: Ադրբեջանական կողմի ստեղծած փաստաթղթի տակ ստորագրել են Լեհաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Կանադան եւ այլ երկրներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |