Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման սկզբունքները պետք է հիմնվեն ժողովրդների շահերը հարգելու վրա

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման սկզբունքները` լինի դա Կոսովոյում, թե Կիպրոսում, Անդրկովկասում թե Մերձդնեստրում, պետք է ունիվերսալ լինեն եւ հիմնվեն միջազգային իրավունքի, հակամարտության մեջ ներքաշված բոլոր ժողովրդների շահերը հարգելու վրա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով Ռուսաստանի Դաշնության դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ: «Այդպես, ԱՊՀ տարածքում մեր երկիրն անմիջականորեն մասնակցում է մի շարք հակամարտությունների կարգավորմանը: Ես կցանկանայի ընդգծել, որ մենք առաջիկայում եւս կկատարենք մեր խաղաղապահ առաքելությունը, չնայած այն բացահայտ սադրանքներին, որոնց պատահում է բախվել»,-նշել է նա: Ընդ որում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ միանալ տարբեր տեսակի վերջնագրերին, որոնք լոկ փակուղի են տանում, վնասելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հեղինակությանը: «Մենք համոզված ենք, որ ճգնաժամերի կարգավորման ուղին երկխոսության հաստատումն է, այլ ոչ թե այս կամ այն պետությունների մեկուսացումը: Ինչպես արդեն բազմիցս ցույց է տվել իրադարձությունների ընթացքը` նման մոտեցումը ոչ միայն ուղղակի հույս է ներշնչում, այլ տալիս է իրական դրական տեղաշարժ»,-ասել է նա:



«Մենք կասկածի տակ չենք դնում ԱՊՀ երկրների ինքնուրույն գործելու իրավունքն ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում: Անիմաստ կլիներ կասկածել Ռուսաստանին դրանում: Չէ որ Ռուսաստանն է եղել նրանց ինքնուրույնություն տրամադրելու նախաձեռնողը: Սակայն մենք պետք է հստակ հայտարարենք, թե դա ինչ է նշանակում, որ մենք էլ բարեկամներ ընտրելու իրավունք ունենք: Ընդ որում մենք տեսնում ենք Համագործակցության մի շարք երկրների օրինակը, որտեղ ժողովրդների միջեւ դարավոր կապերի անտեսման փորձերը հանգեցնում են ոչ ինքնուրույն, թույլ, կախման մեջ գտնվող պետական կազմավորումների առաջացման վտանգի:



Ուստի մեր պատասխանները հիմնվում են ԱՊՀ տարբեր երկրներում բնակվող ժողովրդների իրական ձգտումների հիման վրա` իսկ դա իրավահավասար համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերություններն են, ինտեգրման շահավետության գործնական արդյունքի բարձրացումը: Եվ այստեղ առանցքային նախագծերից մեկը պետք է լինի ընդհանուր հումանիտար տարածքի ամրապնդումը»,-հայտարարել է ՌԴ նախագահը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---