Վ.Օսկանյան. Այսօր քննարկվող սկզբունքները կարող են նպաստել Ղարաբաղի հարցի լուծմանը28 հունիսի 2006 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ամբողջովին չբացահայտեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի դրույթները` երկու հիմնական կետ շրջանակներից դուրս մնաց: Այդ մասին հայտարարել է այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Առաջինը, նրա խոսքերով, հիմնական դրույթներից մեկը պետք է դառնա միջանցքի ապահովումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, երկրորդը` մինչ կարգավիճակի մասին հանրաքվեն Լեռնային Ղարաբաղը պետք է միջանկյալ կարգավիճակ ունենա: Վ.Օսկանյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաստատեցին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: «Երրորդը, ցանկանում եմ նշել, որ Հայաստանը գտնում է, որ այն սկզբունքները, որոնք այժմ դրված են բանակցությունների սեղանին, հավասարակշռված են եւ կարող են նպաստել հարցի լուծմանը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ այդ սկզբունքների հիման վրա»,-ընդգծել է Վարդան Օսկանյանը, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |