Օրհան Փամուկը Թուրքիայում տիրող մթնոլորտի մասին. Բոլորը վախեցած են, դա նորմալ չէ![]() 8 դեկտեմբերի 2014 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկը դեկտեմբերի 7-ին հրապարակված հարցազրույցում քննադատել է Թուրքիայում տիրող վախի մթնոլորտը: «Ամենասարսափելին այն է, որ վախ կա: Ես տեսնում եմ, որ բոլորն ահաբեկված են, դա նորմալ չէ…Արտահայտվելու ազատությունն անկում է ապրել՝ հասնելով շատ ցածր մակարդակի»,-ասել է Փամուկը «Hurriyet»-ին տված հարցազրույցում: Նա մեղադրել է կառավարությանը ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար և հատուկ ափսոսանք հայտնել ընդդիմադիր լրագրողների հետապնդման փաստով: «Իմ բարեկամներից շատերն են ասում, որ այժմ նույնիսկ այն լրագրողները, որոնք շատ մոտ են կանգնած կառավարությանը, հետապնդումների են ենթարկվում»,-ասել է Փամուկը, հայտնում է Armenia Today-ը: Օրհան Փամուկը թուրք մտավորականության այն սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք բացահայտորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: 2005 թ. Փամուկը շվեյցարական թերթին տված հարցազրույցում հայտարարեց. «Թուրքիայում մոտ 1 միլիոն հայ և 300 հազար քուրդ է սպանվել: Այդ մասին ոչ ոք չի խոսում, իսկ ինձ ատում են դրա մասին խոսելու համար»: Դրանից հետո գրողի համար խնդիրներ առաջացան հայրենիքում, նա մեղադրվեց թուրքերի ինքնությունը ոտնահարելու ու նրանց զգացմունքները վիրավորելու մեջ: 2007-ին, Նոբելյան մրցանակ ստանալուց մեկ տարի անց, Փամուկը ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից և հաստատվել ԱՄՆ-ում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ժողովրդների դեմոկրատական կուսակցությունից» պատգամավոր Սեբհաթ Թունջելը առաջարկ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մի շարք այլ վայրագություններ և պետական ահաբեկչության դրվագներ: Փաստաթղթով պահանջվում է, որ նախագահ Էրդողանը ճանաչի և ներողություն խնդրի խորհրդարանում՝ Հայոց ցեղասպանության, Դերսիմի, Մարաշի, Սիվասի և Չորումի ջարդերի, 1980-ի սեպտեմբերի 12-ի զինվորական հեղաշրջումից հետո զանգվածային կախաղանների, ինչպես նաև պետական տեռորի հետևանքով մարդկության դեմ գործած այլ հանցագործությունների համար: Առաջարկվող բանաձևը նաև պահանջում է, որ Թուրքիայի նախագահն այցելի զանգվածային կոտորածների վայրերից մեկը, հրապարակավ կրկնի ներողությունը և ապրիլի 24-ը հայտարարի պաշտոնական սգո օր: Մեկ տարվա ընթացքում Խորհրդարանը պետք է ձևավորի Ճշմարտության հանձնաժողով և հրապարակի այս ոճրագործությունների վերաբերյալ պետական արխիվներում պահվող բոլոր փաստաթղթերը: Բացի այդ, բարոյական և նյութական փոխհատուցում պետք է տրամադրվի զոհերի ժառանգներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |