Դրամի արժեզրկումը շարունակվում է. ԿԲ-ն $1-ի դիմաց սահմանել է 452,50 դրամ![]() 9 դեկտեմբերի 2014 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել: Կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ին մեկ ԱՄՆ դոլարի դիմաց սահմանել է 452,50 դրամ փոխարժեքը, ինչը նախորդից բարձր է 4,64 կետով: Հայաստանյան բանկերի կողմից 1 ԱՄՆ դոլարը դեկտեմբերի 9-ի դրությամբ գնվում է նվազագույնը 450, առավելագույնը՝ 456 դրամով: Rate.am –ի տրամադրած տվյալների համաձայն՝ վաճառում են նվազագույնը 458, առավելագույնը 462 ՀՀ դրամով: Դոլարի առքի միջին փոխարժեքը 452,60 դրամ է, վաճառքինը՝ 459,19: Դեկտեմբեր 8-ի համեմատ դոլարն աճել է 2,48 կետով առքի, և նվազել 0,12 կետով վաճառի դեպքում: Մեկ եվրոն գնվում է նվազագույնը 551 դրամով, առավելագույնը՝ 561 դրամով, իսկ վաճառվում նավազագույնը՝ 569 դրամով, առավելագույնը՝ 580 դրամով:Եվրոյի առքի միջին փոխարժեքն է 555,86, վաճառքինը՝ 573,53 դրամ։ Ռուսական մեկ ռուբլու առքը կազմում է նվազագույնը 8,07 դրամ, իսկ առավելագույնը՝ 8,44 դրամ։ Ռուբլին վաճառվում է նվազագույնը 8,74դրամով, իսկ առավելագույնը՝ 9,30 դրամով։Ռուբլու առքի միջին փոխարժեքն է 8,30, վաճառքինը՝ 8,96 դրամ: Ավելի վաղ ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով դեկտեմբերի 8-ից մինչև տարեվերջ նոր մոտեցում է որդեգրում. ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ ՀՀֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ գլխավոր դրամատունն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նպատակ ունենհալով նվազեցնելու ԿԲ ազդեցությունը ՀՀ դրամի փոխարժեքի ձևավորման վրա, նախատեսվող օրական միջամտության ծավալները փուլային նվազելու են մինչև ՀՀ դրամի հավասարակշիռ մակարդակի ձևավորումը: Նոյեմբերի 24–ին Հայաստանում դոլարի փոխարժեքը, նոյեմբերի 21–ի ցուցանիշի համեմատ, բարձրացավ 16,6 կետով և 1 դոլարի դիմաց կազմեց 435 դրամ` թարմացնելով 8 տարվա առավելագույն ցուցանիշը։ Միաժամանակ արդեն դեկտեմբերի 2–ի դոլարի փոխարժեքն ավելացավ 7,07 կետով և կազմեց 442,33 դրամ, և դեկտեմբերի 6-ին հասել է 447,86 դրամի։ ԿԲ–ի հայտարարության համաձայն` Հայաստանում արտարժույթի փոխարժեքի կայունացումը թելադրված է ազգային արտահանման մրցունակության բարձրացմամբ և արժութային պահուստների պահպանման անհրաժեշտությամբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |