Ապահով ամանոր Ամերիաբանկի հետ. Պահատուփեր` 50% զեղչով![]() 9 դեկտեմբերի 2014 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ամանորյա տոներին Հայաստանում շարունակում է աճել արտագնա զբոսաշրջիկների թիվը, և դրան ընդառաջ Ամերիաբանկն առաջարկում է «Ապահով Ամանոր» նոր ակցիան: Մինչև հունվարի 31-ը ներառյալ Ամերիաբանկում 12 ամիս ժամկետով պահատուփեր վարձակալելու դեպքում հաճախորդին կտրամադրվի 50% զեղչ: Հաճախորդի ընտրած պահատուփի չափից ելնելով`Ամերիաբանկն առաջարկում է լրացուցիչ արտոնություններ, մասնավորապես` • փոքր պահատուփ վարձակալելու դեպքում հաճախորդին կտրամադրվի մեկ տարի անվճար սպասարկմամբ MasterCard Standard/Visa Classic քարտ, • միջին պահատուփ վարձակալելու դեպքում կտրամադրվի մեկ տարի անվճար սպասարկմամբ MasterCard Gold/Visa Gold քարտ, • մեծ պահատուփ վարձակալելու դեպքում կտրամադրվի մեկ տարի անվճար սպասարկմամբ MasterCard Platinum/Visa Platinum քարտ, • շատ մեծ պահատուփ վարձակալելու դեպքում տրամադրվում է մեկ տարի անվճար սպասարկմամբ Visa Infinite քարտ: Ամերիաբանկի անհատական պահատուփերը գտնվում են Սայաթ-Նովա (Երևան,Սայաթ-Նովա պողոտա 8 շենք, 47 տարածք), Կոմիտաս (Երևան, Կոմիտաս 12, հ. 102) և Ստեփանակերտ (ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 24/34) մասնաճյուղերում: Անհատական պահատուփերը գտնվում են Ամերիաբանկի հատուկ սարքավորված սրահում, որը հագեցած է ժամանակակից անվտանգության համակարգով, հակահրդեհային ահազանգման միջոցներով և գտնվում է շուրջօրյա հսկողության տակ: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |