Ծեծել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին (թարմացված)![]() 11 դեկտեմբերի 2014 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանի վրա և ծեծել նրան, հայտնում է Tert.am-ը: Դեպքը տեղի է ունեցել պատգամավորի տան մոտ` Սոսեի 2/2 հասցեում: Ոստիկանները դեպքի վայրում են, ու արդեն հաստատել են, որ նման ահազանգ կա` նշելով, որ «համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում»։ Իշխող ՀՀԿ-ի նիստից հետո կուսակցությանխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է միջադեպին: «Ցանկացած իրավախախտում մեր կուսակցության համար ընդունելի չէ, զոռբայությամբ և բիլագներով հարցերին լուծում տալը դատապարտելի է: Հարցը գտնվում է իրավական տիրույթում»,- Շարմազանովի խոսքերը մեջբերում է Ա1+-ը: ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյաննիր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ և տեղեկացել դեպքի մանրամասներին: «Իմ ներկայացուցիչները շուտով նույնպես կլինեն դեպքի վայրում: Մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք վաղը», - նշել է նա: Արամ Մանուկյանը հայտնի է ՀՀ իշխանության հանդեպ իր սուր քննադատությամբ, որը նա հիմնականում արտահայտում է թե բողոքի ցույցերին, որոնց մասնակցում է, թե խորհրդարանում։ Արամ Մանուկյանը պետական գործիչ է, ներկայում ընդդմադիր, ՀՀՇ վարչության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը։ Մինչև այդ, 1990-1995 թթ. եղել է ԳԽ պատգամավոր, ԳԽ կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար, ՀՀՇ խմբակցության անդամ: 1995-1999 թթ. կրկին վերընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի կրթության և գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ, ապա՝ «Հանրապետություն» խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության փոխնախագահ: 2012-ի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |