Բաքուն ՀՀ-ին է հանձնել Ադրբեջան փախած Գևորգյանների ընտանիքին. Նրանց արդեն հետազոտել են![]() 12 դեկտեմբերի 2014 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը Հայաստանին է հանձնել Ադրբեջան փախած Եղիշե Գևորգյանինև նրա ընտանիքի անդամներին, հայտնել է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորած քաղաքացիների պետհանձնաժողովը: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի մերձակայքում, հայտնել է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Կարմիր խաչի միջազգայն կոմիետի երևանյան գրասենյակում PanARMENIAN.Net ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել կազմակերպության միջնորդությամբ: Բազմիցս դատված Եղիշե Գևորգյանն ընտանիքի հետ (կնոջ և երեխաների) փախուստի էր դիմել Ադրբեջան 2010-ի հունվարին՝ թաքնվելով քրեական հետապնդումից: Բաքուն առաջարկում էր փոխանակել նրանց Քելբաջարում 2014-ի ամռանը ձերբակալված դիվերսանտների հետ: Երևանն ու Ստեփանակերտը մերժեցին առաջարկը, երրորդ երկրում նույնպես չեն ցանկացել ընդունել Պետրոսյաններին: Ավելի ուշ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու դեռևս Գևորգյանների ընտանիքին, տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Կենտրոնի բուժգծով տեղակալ Ռուբեն Օրգուսյանը փոխնախարարին տեղեկացրել է, որ հայրենադարձվածների նախնական գանգատների հիման վրա ներկա պահին իրականացնում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ նրանց առողջական վիճակը գնահատելու համար: Վահան Պողոսյանը հանդիպել է ընտանիքի բոլոր անդամներին, զրուցել ընտանիքի հոր` Եղիշե Գևորգյանի հետ: Լրագրողներին առողջապահության փոխնախարարը հայտնել է, որ ընտանիքը բժիշկների հսկողության տակ է, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները և հետազոտությունները: Նախնական տվյալներով` Եղիշե Գևորգյանը 2011թվականին տարել է սրտամկանի ինֆարկտ, ունի թուլություն: Հետազոտությունների արդյունքում կնշանակվի համապատասխան բուժում, ինչի մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից լրացուցիչ կտեղեկացվի: Հետազոտություններն ու բուժումը, ինչպես նաև սնուցումը կատարվում է պետության կողմից երաշխավորված կարգով` անվճար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |