Լեւոն Մելիք-Շահնազարյան. Հայոց ցեղասպանությունն իրականացրել են ոչ թե մահմեդականները, այլ թուրքերը29 հունիսի 2006 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Իսլամը իրոք հռչակավոր կրոն է եւ, ինչպես եւ մյուս համաշխարհային կրոնները, այն եւս չի ընդունում ցեղասպանություն ասվածը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանլեով Թուրքիայի վարչապետի արտահայտություններն այն կապակցությամբ, որ իսլամում ցեղասպանություն հասկացություն գոյություն չունի: «Սակայն Ռեջեփ Էրդողանը, լինելով փորձառու քաղաքական գործիչ, դիտավորյալ խառնում է շեշտերը: Հայոց ցեղասպանությունն իրականացրել են ոչ թե մահմեդականները, այլ թուրքերը, եւ դրա համար պատասխան պետք է տան ոչ թե մահմեդականները, այլ` թուրքերը: Էրդողանի փորձը Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը բարդել ողջ մահմեդական աշխարհի վրա ոչնչի չի բերի, հայտարարել է հայ քաղաքագետը: Քաղաքագետ հիշեցրեց, որ հայերը լավ են հիշում, «ինչպես են մահմեդականներ իրանցիներն եւ արաբները փրկել հայկական անպաշտպան գյուղերի բնակչության մնացորդներին թուրքական յաթաղանից»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |