Հակառակորդի դիպուկահարը վիրավորել է սահմանամերձ գյուղի բնակչին. Կրակել է ոտքերին![]() 13 դեկտեմբերի 2014 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ին Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Բերքաբերում հակառակորդի գնդակից գյուղի բնակիչ է վիրավորվել: Տեղեկությունը հաստատել է Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը, գրում է «Այսօրը»: «Դե ընդհանուր կրակոցներ կան, բայց այս դեպքում կոնկրետ դիպուկահարան աշխատեց: Դեպքը եղել է գյուղի ջրամբարի մոտ, որն ամենամոտն է ադրբեջանական դիրքերին»,- պատմել է նա` նշելով, որ երիտասարդի ստացել է երկու ոտքի հրազենային վնասվածքներ: «Փառք Աստծո, կրակոցները չեն վնասել ոտքերի ոսկորները: Հիմա երիտսարդն Իջևանի հիվանդանոցում է»,- ասել է Բերքաբերի գյուղապետը: Արթուր Մադաթյանի խոսքով` հակառակորդը շարունակել է կրակել անգամ այն ժամանակ, երբ գյուղացիները մոտեցել են երիտասարդին օգնելու: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը դեկտեմբերի 11-ին հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանում հակառակորդի կողմից կրակոցները սովորականից ավելի են եղել: «Կրակոցների թիվը սովորական օրերին արձակած 30-40-ից հասել է մոտ 200-ի»,- ասել է նա` հավելելով, որ հայկական կողմը կրակոցներին պատասխանել է ըստ անհրաժեշտության: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ սահմանին ու շփման գծում լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում. «Նախկինում եթե Պաշտպանության բանակի հատվածում օրական նվազագույնը լինում էր կրակոցների 35-50 դրվագ, և հակառակորդն օգտագործում էր 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170- 200-ի և փամփուշտների թիվը 3000-ից մինչև 6000-ի է հասնում: Պաշտպանության բանակի և հայկական զինված ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են դիպուկահարների կանոնավոր կրակոցներին, անկանոն կրակոցներին մենք հանգիստ ենք վերաբերվում և չենք պատասխանում: Իսկ եթե լինում են սադրանքներ, ապա ձգտում ենք միայն չպաշտպանվել, այլ կանխել»: Կարդացեք նաև` ՊՆ ղեկավար. Լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ` իջնում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |