Հայփոստը և Ռուսաստանի փոստը կգործարկեն «Ֆորսաժ» դրամական փոխանցումների համակարգը![]() 15 դեկտեմբերի 2014 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Հայփոստը և Ռուսաստանի փոստը «Ֆորսաժ» արագ դրամական փոխանցումների համակարգը ներդնելու մասին պայմանագիր են կնքել: Դրա համաձայն՝ համակարգի միջոցով երկու երկրի փոստային բաժանմունքների միջև, որոնք ՌԴ-ում 44.000-ն են, Հայաստանում՝ 900-ը, կապ կապահովվի: Հայկական շուկայում այս նոր համակարգը հանրությանը թույլ կտա շատ արագ և մրցունակ սակագներով դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքից Հայաստան և հակառակը՝ ներառյալ ամենահեռավոր գյուղերի բաժանմունքները: Համակարգը նախատեսված է շահագործել 2015-ի առաջին եռամսյակում: Միաժամանակ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ազգային փոստային օպերատորները պայմանավորվել են զարգացնել էլեկտրոնային երկու երկրի միջև առևտուրը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |