Ֆրանսիայում ստեղծվելու է կործանված Ա-320-ի չվերթի գործընթացի մոդելը30 հունիսի 2006 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) ներկայացուցիչը հուլիսի 3-ին պետք է մեկնի Ֆրանսիա կործանված հայկական Ա-320 ավիալայների չվերթի մոդելավորման աշխատանքներում մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է ՔԱԳՎ մամլո քարտուղար Գայանե Դավթյանը: Նրա խոսքերով, այդ նպատակով Թուլուզա է մեկնելու ՔԱԳՎ Թռիչքների անվտանգության տեսչության ղեկավար Գագիկ Գալստյանը:«Մոդելավորումը, որ անցկացվելու է ավիալայների ինքնագրիչների տվյալների վերծանման արդյունքների հիման վրա, հնարավորություն կտա վերստեղծել չվերթի գործընթացը»,- նշել է Դավթյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Հիշեցնենք, որ հայկական «Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320 ինքնաթիռը, որ Երեւան-Սոչի չվերթն էր իրականացնում, ընկել էր Սեւ Ծովը մայիսի 3-ի գիշերը Ադլերի մերձակայքում: Մահացել էր 113 մարդ: Հունիսի 17-ին Միջկառավարական ավիացիոն կոմիտեն ավարտել է տվյալների վերծանման աշխատանքները, որ ստացվել էին Ա-320-ի պարամետրային ինքնագրիչից, ինչպես նաեւ երկրային կառավարման սարքերի եւ ինքնաթիռի ինքնագրիչների տվյալների սինխրոնիզացիան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |