Ինջիղուլյանի նկատմամբ Բաքվի կիրառած խոշտանգումների վերաբերյալ տեսանյութը ցուցադրվել է դեսպաններին![]() 17 դեկտեմբերի 2014 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի է ունեցոլ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել պաշտպանության նախարարության կողմից: Այս մասին հայտնում է Panorama.am-ը պաշտպանի աշխատակազմի լրատվական ծառայության վրա հղումով: Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ): Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունը հայտնեց Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր: Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել: Հայկական կողմը բազմիցս հայտարարել էր, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր, իսկ 2014-ի հոկտեմբերի 2-ին նա վերադարձավ հայրենիք: Այստեղ նա պատմեց իր նկատմամբ կիրառված խոշտանգումների, սպառնալիքների, ծեծի ենթարկելու մասին, ասաց, որ նրան ստիպել էին հարցազրույցում ասել այն, ինչ կկարգադրվի: 2014-ի ամռանը ԼՂՀ Քարվաճառի շրջանում հայտնաբերվեց ադրբեջանական դիվերսիոն խումբ, որի մի անդամը սպանվեց, իսկ մյուս երկուսի դատավարությունն ընթանում է Ստեփանակերտում: Վնասազերծված խմբի իրերում հայտնաբերվել էր նաև տեսախցիկ, որտեղ եղել էր նաև Ինջիղուլյանի խոշտանգումների տեսագրությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |