Հայոց ցեղասպանություն. Լեհաստանն ընկրկել է եւ որոշել է պաշտպանել Թուրքիայի դիրքորոշումը

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին պետք է կայանա Լեհաստանի խորհրդարանի նախագահ Մարեկ Յուկերի պաշտոնական այցը Թուրքիա: Սա այդ երկրի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Անկարա երկկողմանի հարաբերությունների վատթարացումից հետո, ինչի համար առիթ հանդիսացավ 2005 թվականի ապրիլի 16-ին Լեհաստանի սեյմի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը: Այդ կապակցությամբ հետաձգվել էր Թուրքիայի Միլլի Մեջլիսի նախագահ Բյուլեն Արինջի այցը Լեհաստան:

Անցած ժամանակի ընթացքում Լեհաստանի կառավարությունը մի շարք միջոցներ է ձեռնարկել «ծագած խնդրի» կարգավորման համար: 2006 թվականի ապրիլին Անկարա այցելեց Լեհաստանի արտգործնախարար Սթեֆան Մելերը, «որը պաշտպանեց թուրքական այն թեզը, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դիտարկվի պատմաբանների կողմից»: Սպասվում է, որ լեհական խորհրդարանի նախագահ Մ. Յուրեկի այցի ժամանակ «Հայոց ցեղասպանության հարցում Անկարայի դիրքրոշման պաշտպանությունը ավելի հստակ կհնչի», հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---