ՀՀ-ն գերմանական վարկ կվերցնի Կապսի ջրամբարի շինարարությունն ավարտելու համար![]() 19 դեկտեմբերի 2014 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել գերմանական KFW բանկից 50 մլն եվրո վարկային միջոցների ներգրավման մասին պայմանագրի նախագծին: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվող միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև ենթակառուցվածքի վերազինմանը: Միջոցները կուղղվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն խմ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու, ինչպես նաև հարակից ծառայությունների համար: Բացի այդ, կառավարությունը նաև 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա նախագծային աշխատանքների համար: Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին: Շինաշխատանքները մինչև 1989-ի սկիզբը կատարվել են ըստ ժամանակացույցի: 1988-ի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և վերջնականապես կասեցվել 1993-ին, երբ պատվարի բարձրությունը նախագծային 73-ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի: Photo: Wikipedia ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |