Սինջար լեռն ապաշրջափակվել է. Հազարավոր եզդի փախստականներ ազատագրվել են![]() 19 դեկտեմբերի 2014 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Քրդական «փեշմերգա» ջոկատները մոտ 700 քկմ տարածք են ազատել «Իսլամալան պետության» գրոհայիններից և ապաշրջափակել են Սինջար լեռը, որտեղ շրջափակման մեջ էին հայտնվել մոտ 10 հազար եզդի փախստականներ: Գրոհին մասնակցել է մոտ 800 քուրդ գրոհային, որոնց հաջողվել է լայն միջացնք բացել փախստականների համար, հայտնում է Rudaw-ը: Ըստ Իրաքյան Քրդստանի անվտանգության ծառայության ղեկավար Մասրուր Բարզանիի, գործողությունը Զումար քաղաքի ու նրա մերձակայքի ազատագրման շարունակությունն էր: «Գործողությունը հաջող է անցել, շուտով կսկսենք փախստականների տարհանումը»,-հայտարարել է նա: ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է քրդերին հաջող գործողության կապակցությամբ: Իրաքի եզդիաբնակ հյուսիսային շրջանները հայտնվեցին «Իսլամական պետության» հսկողության տակ 2014-ի ամռանը: Գրավյալ տարածքներում իսլամիստներն էթնիկ զտումներ ու ջարդեր իրագործեցին, որոնց զոհ գնաց մոտ 20 հազար եզդի, տասնյալ հազարավորները ստիպված եղան լքել տները, շատերը ստրկության մեջ հայտնվեցին: Սինջար լեռը մասնակիորեն շրջափակվեց իսլամիստների կողմից: Հոկտեմբերին նրանց հաջողվեց փակել բոլոր ցամաքային ուղիները դեպի լեռ՝ կտրելով արտաքին աշխարհից մինչև 10 հազար եզդի փախստականի ու «փեշմերգա» ուժերին: Իրավիճակը խորացավ ցրտերի հետ: Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |