Տ. Թորոսյան. Ազգերի ինքնորոշման իրավունքի մասին թեզը դառնում է ընդունելի ԵԽԽՎ համար 3 հուլիսի 2006 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ստրասբուգում` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանին, Մոնտենեգրոյի անկախության հանրաքվեի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ելույթ ունեցողները փորձում էին զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հետ համեմատություններից: Այդ մասին ԼՂՀ խորհդրանաի խոսնակ Աշոտ Ղուլյնաի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայկական խորհրդարանի խոսանակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: «Սակայն ակնհայտ էր, որ ինքնորոշման իրավունքի կիրառումն ավելի ու ավելի ընդունելի է դառնում ԵԽԽՎ պատգամավորների համար»,- ասել է Թորոսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մահապատժի վերացման կոնվենցիան չվավերացրած երկրների մասին զեկույցի քննարկման ժամանակ արձանագրվել է, որ ԼՂ-ում մահապատիժը վերացված է` ի տարբերություն հակամարտության այլ գոտիների:Իր հերթին, Աշոտ Ղուլյանը ՀՀ Աժ նախագահին պատմեց ԱՄՆ իր այցի արդյունքների մասին: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ՀՀ եւ ԼՂՀ Ազգային ժողովների միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին. աշնանը Երեւանում տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը, հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |