Առէկսիմբանկն առաջինն է թողարկել Visa payWave ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր![]() 22 դեկտեմբերի 2014 - 11:07 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն Հայաստանում առաջինը սկսեց թողարկել և սպասարկել ոչ կոնտակտային պլաստիկ քարտեր Visa payWave տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրականացնել ակնթարթային վճարումներ բոլոր այն առևտրային կետերում, որտեղ տեղադրված են ոչ կոնտակտային վճարման հնարավորություն ունեցող հաշվարկային սարքեր: Ընդ որում` կարիք չկա վճարային քարտը անցկացնել կամ տեղադրել վճարային տերմինալի մեջ, ստորագրել անդորրագիր կամ մուտքագրել PIN–կոդ (մինչև 10.000 ՀՀ դրամին համարժեք գործարքի դեպքում): Այն ընդամենը պետք է մոտեցնել դրամարկղի մոտ տեղադրված հաշվարկային սարքին, և վճարումն ընդունված է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Հարկավոր է նշել, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ոչ կոնտակտային վճարային տերմինալները կարող են ընդունել VISA payWave համակարգի բոլոր վճարային քարտերը`անկախ էմիտենտ բանկից կամ երկրից, որտեղ թողարկվել է տվյալ վճարային քարտը: VISA PayWave տեխնոլոգիան հիմնված է չիպային քարտերի համար EMV միջազգային ստանդարտների օգտագործման վրա և ապահովում է քարտերի ու վճարային տերմինալների ֆունկցիոնալ համատեղելիությունը ամբողջ աշխարհում, ինչը կազմում է ավելի քան 50 երկիր` ներառյալ Հայաստանի ամենամոտ գործընկերներին` Ռուսաստան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս և Վրաստան: Այսօրվա դրությամբ Երևան քաղաքի տարբեր առևտրային կետերում գործում է Առէկսիմբանկի թվով 12 վճարային տերմինալ Visa payWave քարտերի ընդունման հնարավորությամբ: Մինչև 2015 թվականի գարուն Բանկը նախատեսում է տեղադրել նույն քանակությամբ տերմինալներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |