ԱՄՆ-ում գտնում են, որ Ուսամա բեն Լադենը գտնվում է ԱՊՀ երկրներից մեկում 4 հուլիսի 2006 - 18:12 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտոնյաները հայտնաբերել են Ուսամա բեն Լադենին նախկին ԽՍՀՄ Կենտրոնական Ասիայի պետություններից մեկում: Աշխարհում ամենաորոնվող ահաբեկչի գտնվելու վայրի վերաբերյալ ենթադրություն է արել Սպիտակ տան հակաահաբեկչության գծով նախկին համակարգող Ռիչարդ Կլարկը: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այդ հայտարարությունը: ԱՄՆ Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում Ռիչարդ Կլարկը ենթադրել է, որ այժմ «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենը թաքնվում է նախկին ԽՍՀՄ Կենտրոնական Ասիայի պետություններից մեկում: «Երբ դուք փնտրում եք ողջ Պակիստանով մեկ եւ չեք կարողանում գտնել, գուցե, նա ուղղակի այնտեղ չէ»,-մեջբերում է նրա խոսքերը ՌԻԱ «Նովոստին»: Ընդ որում Կլարկը չի բացառել, որ այն վայրերի ցուցակում, որտեղ կարող է լինել բեն Լադենը, կան նաեւ Սոմալին եւ Իրանը: ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել այդ հայտարարությունը: «Մենք չգիտենք, թե ինչ հիմքեր ունեն ամերիկացի պաշտոնյաները նման հայտարարություններ անելու համար, ուստի եւ չենք կարող դրանք մեկնաբանել»,-հաղորդել են ԱՀԾ մամլո ծառայությունում: Ղրղզստանի իրավապահ եւ ուժային կառույցները այսօր պաշտոնապես հայտարարել են, որ տեղեկություններ չունեն հանրապետության տարածքում Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին: «Պետք է շատ լուրջ վերաբերվել այդ հայտարարությանը, եթե ԱՄՆ-ն ասում է, ուրեմն բավարար հիմքեր ունի դրա համար»,-նշել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Միրոսլավ Նիյազովը: Նա ընդգծել է, որ «չի բացառում այն հնարավորությունը, որ բեն Լադենը կարող է հայտնվել այդ տարածաշրջանում: Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է «բարձր զգոնություն ցուցաբերեն», գտնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Ուսամա բեն Լադենն այժմ գլխավորում է Ամերիկայի կողմից որոնվող ահաբեկիչների ցուցակը` նրա համար 50 մլն դոլար գլխագին է նշանակված: Այնուամենայնիվ «Ալ-Ղաիդայի» առաջնորդի հնգամյա որսը մինչ օրս հաջողության չի բերել: Մի քանի անգամ բեն Լադենին մահացած են համարել: Այն, որ բեն Լադենն ողջ է, հաստատում է վերջերս Իրաքում «Ալ-Ղաիդայի» առաջնորդ Աբու Մուսա ազ-Զարկավիի ոչնչացումը: Իր կոչում Ուսամա բեն Լադենը պահանջեց ԱՄՆ-ից հարազատներին վերադարձնել ազ-Զարկավիի դին, որը սպանվեց Իրաքում հունիսի 7-ին: Վաշինգտոնում բեն Լադենի ձայնագրությունը իրական են համարել, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |