Մոսկվայում ստորագրվել է ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը![]() 24 դեկտեմբերի 2014 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը դեկտեմբերի 23-ին ստորագրվեց Մոսկվայում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ստորագրվեց Ղրղզստանի անդամակցության մասին պայմանագիրը: Վստահ ենք, որ Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությունը Եվրասիական միությանը բխում է այդ երկրների ազգային շահերից, լայն հորիզոններ է բացում նրանց սոցիալ-տնտեսական զարգացման համար»,-ասել է Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղրղզստանի խորհրդարանը հետաձգել է ԵՏՄ-ին երկրի միանալու մասին պայմանագրի նախագծի քննարկումը: Այնուամենայնիվ, ըստ վարչապետ Ջոոմարտ Օտորբաևի, բանակցությունները ինտեգրացիոն միավորմանն անդամակցելու շուրջ շարունակվում էին: Թե ինչու պատրաստ չէ ռազմավարական փաստաթուղթը, նա չէր նշել: Այնուամենայնիվ Ղրղզստանի նախագահ Ասլանբեկ Ատամբաևը հայտարարեց, որ երկիրը կարող է բեկման հասնել միայն ԵՏՄ հետ, Ղրղզստանը ԵՏՄ-ին անդամակցությունից կստանա ՌԴ-ից 500 մլն դոլար դրամաշնորհ, ևս 500 մլն դոլար վարկ, 100 մլն դոլար՝ օրենսդրական բազայի փոփոխման համար: 100 մլն դոլար երկիրը կստանա Ղազախստանից: ԵՏՄ մասին պայմանագիրը ստորագրեցին Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը միացավ հոկտեմբերի 10-ին: Դեկտեմբերին պայմանագիրը վավերացրեցին չորս երկրների խորհրդարանները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման գործընթացը Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |