Սիրիայում պատերազմի ընթացքում վնասվել է համաշխարհային մշակութային ժառանգության 290 հուշարձան![]() 24 դեկտեմբերի 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին ոչնչացվել և վնասվել է համաշխարհային մշակութային ժառանգության գրեթե 290 հուշարձան: Առավելապես տուժել են Հալեպի, Ռաքքայի հուշարձանները, Բոսրայի օբյեկտներն ու Պալմիրայի ավերակները: Դա տեղի է ունեցել գնդակոծությունների, «սև հնագետների» պեղումների, ապօրինի շինարարության հետևանքով: Newsru.com-ը ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՏԱՐ հետազոտական ինստիտուտի վրա հղումով հայտնում է, որ 24 օբյեկտ քանդվել է ամբողջությամբ, 104-ը լրջորեն տուժել է, իսկ 85 օբյեկտի վնասվելու աստիճանը գնահատվում է որպես միջին: Եվս 77 մշակույթի օբյեկտ գիտնականները զեկույցում դասել են այն կառույցների շարքին, որոնք հավանաբար քանդվել են: Ըստ արբանյակային լուսանկարների, ամենաաղաղակող դեպքերն են Օմեյադների մզկիթի ոչնչացումը Դամասկոսում, խաչակիրների Կրակ դը Շեվալիե ամրոցի վնասումը, կողոպտված մշակույթի օբյեկտները Հալեպում, Դամասկոսում ու Բոսրայում: Մասնավորապես, սիրիական բանակի դիպուկահարները դիրքավորվում էին Հալեպի միջնաբերդում, որն աշխարհի հնագույն ամրոցներից մեկն է: Ապստամբներն իրենց հերթին պայթուցիկ էին կիրառում միջնաբերդը պայթեցնելու համար: Բացի այդ, Ասադի հակառակորդները պաշարման մեջ էին հայտնվել խաչակիրների ամրոցում՝ ռմբակոծվելով նաև սիրիական բանակի կողմից: Սիրիայում պատերազմի ժամանակ տուժել են նաև հայկական մշակույթի հուշարձանները: Մասնավորապես, գնդակոծության հետևանքով տուժել է Հալեպի հայկական եկեղեցին, ԻՊ ահաբեկիչները ոչնչացրեցին Դեր Զորի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, պղծեցին հայ կաթողիկե եկեղեցին Ռաքքայում: Հայաբնակ Քեսաբի ուղղությամբ «Ան Նուսրայի» իսլամիստների գրոհի և դրան հաջորդած մարտերի ժամանակ տուժեց քաղաքի հայկական եկեղեցին և հայերի նյութական ու մշակութային այլ օբեյկտներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |