Հայաստանի առաջընթացն անմիջականորեն կապված է Սահմանադրության անշեղ կիրառման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին Սահմանդրության օրվա առիթով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Մեր երկրի Հիմնական օրենքը մեր ժողովրդի ընտրությունն է եւ նրա նպատակների արտահայտությունը: Ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն կառուցելու ճանապարհին այն ունի հիմնարար կարեւորություն: Մեր առաջընթացն ուղղակիորեն կախված է Սահմանադրության անշեղ կիրարկումից:



2005թ. կատարվեցին Սահմանադրության կարեւոր փոփոխություններ: Դրանք նոր հեռանկարներ են բացում մեր երկրի եւ ժողովրդի համակողմանի զարգացման համար, ապահովում են իշխանության ճյուղերի առավել հավասարակշռված գործունեությունը, ուժեղացնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը:



Հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն իր ներկա` արդիականացված տեսքով տեւականորեն ծառայելու է մեր ժողովրդի հաջորդ սերունդներին»:
 Ուշագրավ
---