Հայաստանի վարչապետը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Սահմանադրության օրվա կապակցությամբ 4 հուլիսի 2006 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Յուրաքանչյուր պետության եւ ժողովրդի համար անգնահատելի է Սահմանադրության պատմական նշանակությունն ու կարեւորությունը: Այդ մասին ասվում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Սահմանադրության օրվան նվիրված շնորհավորական ուղերձում: «Անկախության հռչակումից ի վեր մեր երկրի հիմնական օրենքը, անկասկած, նպաստել է նորանկախ Հայաստանի Հանրապետության հռչակած հիմնական սկզբունքների կենսագործմանը, «երկրի համար դժվարին ժամանակներում ցույց տվել կայունության, օրինականության գրավականը լինելու իր ներուժն ու կենսունակությունը: Վստահ եմ, որ ՀՀ Սահմանադրությունը այսուհետ եւս կլինի մեր երկրի առաջընթացի, անկախ պետականության ամրապնդման գլխավոր երաշխիքը»,-ասվում է ՀՀ վարչապետի ուղերձում, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |