Հոկտեմբերին Հայաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա 5 հուլիսի 2006 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաստատել է, որ այցելելու է Փարիզ` մասնակցելու հոկտեմբերի 17-18-ին Ֆրանսիայի Սենատի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահների հովանավորությամբ կազմակերպվելիք հայ-ֆրանսիական քույր քաղաքների կոնֆերանսին, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Կարծում եմ, որ այդ շրջանակներում կազմակերպված մի կարեւոր միջոցառմամբ կարելի կլինի նշանավորել Հայաստանի տարվա մեկնարկը Ֆրանսիայում», -նշել է նա: Նա հավաստիացրել է, որ մեր Երեւանը պատրաստ է անելու հնարավորը, որպեսզի Հայաստանի տարին ֆրանսիայում լինի վառ եւ տպավորիչ իրադարձություն` խորհրդանշելով եւս մի կարեւոր փուլ հայ- ֆրանսիական բարեկամական հարաբերություններում, որոնք, մասնավորապես վերջին շրջանում, անշեղորեն զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |