Ղարաբաղը մասնակցել է զինադադարի հաստատմանը եւ իրավունք ունի մասնակցել բանակցություններին

PanARMENIAN.Net - «ԼՂՀ-ն զգուշությամբ է վերաբերվում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայմանը»,- Ստեփանակերտում կայացած մամոլ ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտոգրծնախարար Գեորգի Պետրոսյանը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ընդգծեց, որ ղարաբաղյան կողմը ցանկանում է տեսնել ոչ թե հակամարտության հետեւանքների վերացումը, այլ հարցի կարգավորումը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԼՂՀ ներկայացուցիչները ԵԱՀԿ Մինսկի խմբի ամներիկացի համանախագահ Մեթյու Բրայզային իրենց անհանգստությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների հրապարակման կապակցությամբ: «Կարգավորման գործընթացի վերջին զարգացումները նոր իրադրություն են ստեղծել, եւ դեռ հայտնի չէ` ինչ ձեւաձափում կվերսրվի բանակցային գործընթացը: Մեր դիրքորոշումը անփոփոխ է. Լեռնային Ղարաբաղը մասնակցել է զինադադարի հաստատմանը եւ հետեւաբար իրավունք ունի մասնակցել բանակցային գործընթացին, որի ժամանակ նրա ճակատագիրն է որոշվում»,- ընդգծել է նախարարը, հայտնում է Դե-ֆակտոն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---