ԼՂՀ նախագահ. Շուշիի վերականգնումը սկզբունքային նշանակություն ունի բոլոր հայերի համար

PanARMENIAN.Net - Ղարաբաղի Շուշի քաղաքի վերականգնումը սկզբունքային նշանակություն ունի ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաեւ բոլոր հայերի համար: Այդ մասին նախօրեին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում ընդունելով Երեւանի քաղաքապետ, «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի նախագահ Երվանդ Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: «Շուշին կրկին պետք է վերագտնի համահայկական հոգեւոր եւ մշակութակրթական կենտրոններից մեկի համբավը»,-հայտարարել է Արկադի Ղուկասյանը: Նա բարձր է գնահատել հիմնադրամի ստեղծումը եւ Հայաստանի, սփյուռքի ու Ղարաբաղի հասարակական եւ պետական շրջանակներին Շուշիի վերականգնման գաղափարի շուրջ միավորելու ձգտումը: Իր հերթին Ե.Զաքարյանը նշել է, որ հիմնադրամն արդեն գործում է մի շարք կարեւոր ուղղություններով, այդ թվում Շուշիի վերականգնման եւ զարգացման 4-5-ամյա ծրագրի, ինչպես նաեւ ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մշակման, այդ ծրագրերն իրագործելու համար ֆինանսական միջոցների որոնման եւ քաղաքում աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին Շուշիի վերականգնման եւ զարգացման հարցեր:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---