ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒՆ10 դեկտեմբերի 2002 - 22:14 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում, եւ այդ կապակցությամբ մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շարունակվող երկխոսության հետ քանի որ առաջին հերթին հենց իրենց փոխըմբռնումից է կախված գործի հաջողությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին, որը ստացվել էր «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում: «Ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում Մոսկվան ակտիվորեն ձգտում է օգնել ադրբեջանական եւ հայկական կողներին որքան հնարավոր է շուտ հասնել ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծմանը»,- ասվում է պատասխանում: Ընդ որում, հակամարտող կողմերի համաձայնության ձեռքբերման դեպքում Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |