Հուլիսի 11-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Լիբանանի ԱԳՆ ղեկավարը10 հուլիսի 2006 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 11-13-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լիբանանի Հանրապետության արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալլոուխը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայաստանում գտնվելու ընթացքում Լիբանանի Հանրապետության ԱԳ եւ Սփյուռքի նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այցի ընթացքում Լիբանանի արտգործնախարարը կայցելի Մատենադարան (12 հուլիսի, ժ. 15:05), Ցեղասպանության թանգարան եւ Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր, որտեղ տեղի կունենան պսակադրության եւ ծառատունկի արարողություններ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |