Ադրբեջանում իշխանության համար պատերազմ են մղում հայաստանցիներն ու նախիջեւանցիները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանական կառույցներում թաքնված պատերազմ է գնում հայաստանցիների ու նախիջեւանցիների, կամ ինչպես նրանց ընդունված է անվանել Ադրբեջանում «երազների» եւ «նախերի» միջեւ: Չնայած, որ Իլհամ Ալիեւն ինքը «երազ» է` նրա հայրը ծնվել է Հայաստանի Հանրապետության Սիսիանի շրջանում, նա, հետեւելով իր հորը, հանդիսանում է Նախիջեւանի կլանի ճանաչված առաջնորդը: Ադրբեջանում հայրենակցական կլանների միջեւ պայքարի արդյունք էին առողջապահության նախարար Ալի Ինսանովի, տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւի ձերբակալությունները, Կ.Հեյդարովի պատվավոր պաշտոնանկությունը, ինչպես նաեւ նախիջեւանցի քրդերի, այդ թվում քաղաքապետ Աբութալիբովի եւ ԱՀՆՊԸ գլխավոր տնօրեն Ռ.Ալեքպերովի դիրքերի ամրապնդումը: Ստացվում է, որ տարբեր շրջանների ադրբեջանցիների միջեւ պայքարում հաղթում են քրդերը, հաղորդում է «Դե-ֆակտո» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---