Քրդերը լուրջ դիրքեր են գրավում Ադրբեջանի տնտեսության մեջ10 հուլիսի 2006 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Այն մասին, որ Ադրբեջանում գոյություն ունեն տեղայնական հակասություններ իշխանական կառույցներում, վաղուց է հայտնի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել հայ քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը` մեկնաբանելով Ադրբեջանում պաշտոնատար անձանց ձերբակալությունների եւ հետապնդումների մասին հաղորդագրությունները: Նրա խոսքերով, այդ գործընթացին սկիզբ է դրել դեռ Հեյդար Ալիեւը` Ադրբեջանի ԿԿ ԿԿ առաջին քարտուղարը լինելու ժամանակ, երբ նա նախիջեւանցիներով լցրեց հանրապետության իշխանական կառույցները: «Ժամանակին Այազ Մութալիբովին հաջողվեց որոշ չափով կրճատել նախիջեւանցիների ներկայությունը երկրի ղեկավարության մեջ: Սակայն վերադառնալով իշխանության Ալիեւը արագ վերականգնեց ստատուս կվոն: Պետք է ասել, որ Իլհամ Ալիեւն էլ ավելի ամրապնդեց նախիջեւանցիների դիրքերը հանրապետությունում, հատկապես կառավարման միջին օղակում: Այնուամենայնիվ, «երազների» դիրքերը, որոնց նույնպես աջակցում էր Հեյդար Ալիեւը եւ գլխավորում էր այժմ մերժված Ռասուլ Գուլիեւը, Ադրբեջանում մինչեւ վերջերս ամուր էին»,-ասել է քաղաքագետը: Նա նաեւ նկատել է, որ վերջին ամիսներին Փաշաեւների (առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի ցեղը) եւ նախիջեւանցիների միացյալ կլանները իրոք դուրս են մղում «երազներին» պետական եւ ուղղակի «եկամտաբեր» պաշտոններից: «Ինչ վերաբերում է քրդերին, ապա վերջերս նրանք իրոք լուրջ դիրքեր են գրավում Ադրբեջանի տնտեսության մեջ: Գործնականում նրանք բոլորը նախիջեւանցիներ են եւ բավականին ինտեգրված են թուրք հանրությանը»,-ասել է հայ քաղաքագետը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |