Ղարաբաղի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումն ինքնին արդեն փոխզիջում է11 հուլիսի 2006 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կատարյալ կարգավորման տարբերակ կլիներ Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Այսօր լրագրողներին այդպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ «Դաշնակցության» բյուրոյի քաղաքական հարցերով տնօրեն Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, 1998 թվականից բանակցային գործընթացի հիմքում ընկած է եղել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կցելու սկզբունքը:Կ. Մանոյանը նաեւ նկատել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին առաջարկը այդ սկզբունքի վրա է հիմնված: Միեւնույն ժամանակ, նա ափսոսանքով նկատել է, որ պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի հանդիսացող տարածքները դիտարկում են հանձնման տեսանկյունից: «Հայկական կողմի դիրքորոշման թերությունը հենց նրանում է կայանում, որ նա պատրաստ է զիջել այդ տարածքները»,- ասել է Կ. Մանոյանը` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացումն ինքնին արդեն փոխզիջում է, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |