Ուրուգվայի նախագահը Հայոց ցեղասպանության մասին. Անկարան պետք է ճանաչի կատարած ոճիրը![]() 21 հունվարի 2015 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան, որը հեռանում է նախագահի պաշտոնից, հայ համայնքի հետ հրաժեշտի հանդիպմանը խոստացել է աջակցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բոլոր միջոցառումներին: «Ես վստահ եմ, որ թուրքերը կնեղանան, բայց Հայոց ցեղասպանությունն իրողություն է, և, եթե կարող եմ ինչ-որ կերպ նպաստել ճանաչման գործին, ուրախությամբ կանեմ դա»,- հայտարարել է Մուխիկան: Մուխիկան նշել է նաև, որ Հայոց ցեղասպանության հարցում հնարավոր չէ արդարության հասնել, քանի որ հայ ժողովրդի կրած ցավն ու կորուստներն անհնար է հատուցել: «Կան պետական շահեր, որոնք խանգարում են այդ հարցին: Սակայն, նվազագույնն, ինչ այսօր պետք է անի Անկարան, ինքնաքննադատության քաջություն ունենա և ընդունի կատարած վայրագությունները»,-ասել է նա: 2014-ի դեկտեմբերին Ուրուգվայի նախագահ ընտրվեց Տաբարե Վասկեսը, որը ստանձնում է պաշտոնը 2015-ի մարտի 1-ին: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |