Ամերիաբանկը ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում![]() 27 հունվարի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ.առևտրի ֆինանսավորման լավագույն բանկՀայաստանում: 2011թ-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7 տարածաշրջանի 84 երկրի լավագույն բանկերին, որոնց ընտրության համար հաշվի են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների ակտիվության մակարդակը, հաճախորդների սպասարկման որակը: Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 122 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ: 2014թ-ին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 88մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 52%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |