2015-ի հունվարին մոտ 67 հազար հայ է այցելել Վրաստան 3 փետրվարի 2015 - 15:10 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունվարին Վրաստան է այցելել Հայաստանի 67 հազար 351 քաղաքացի՝ այցելուների ընդհանուր ցուցակում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը, հայտնում է «Նովոստի Գրուզիան» ՆԳՆ տեղեկատվության և վերլուծության դեպարտամենտի վրա հղումով: 2015-ի հունվարին Վրաստան այցելածների առաջին տեղում են Ադրբեջանի քաղաքացիները՝ 92 հազար 844, երկրորդը Թուրքիայի քաղաքացիներն են՝ 84 հազար 368, և երրորդը՝ Հայաստանի քաղաքացիները՝ 67 հազար 351 քաղաքացի: Ռուսաստանցիներն այդ ցուցակում չորրորդն են՝ 40 հազար 150, ինչը գրեթե 2 հազար 925 այցելուով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Վերջին տարիներին առաջին անգամ արձանագրվել է Վրաստան ռուս այցելուների քանակի կրճատում հունվար ամսին: Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ Վրաստանի պետական սահմանը հատել է 309 հազար 467 օտարերկրացի, ինչը 3 տոկոսով պակաս է 2014-ից, որից 111 հազար 622-ը՝ զբոսաշրջիկներ են, 58 հազար 28 եղել են Վրաստանում որպես տարանցիկ ուղևորներ և 139 հազար 817-ն այցելել է երկիր այլ նպատակով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |