Հայաստանի քաղաքացիներին էվակուացնում են Լիբանանից15 հուլիսի 2006 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ի տվյալներով, Բեյրութի խաղաղ բնակչության մեջ, որ տուժել է իսրայելյան ՌՕՈՒ ռմբակոծություններից, Հայաստանի քաղաքցիներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Լիբանանում գտնվում է մի քանի տասնյակ Հայաստանի քաղաքացի: «Բեյրությում Հայաստանի դեպանատան հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Լիբանանում Հայաստանի դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների էվակուացման համար: Նրանք պետք է տեղափոխվեն Հալեպ (Սիրիա), այնտեղից էլ արդեն Հայաստան»,- նշել է Կարապետյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |