Ղազախստանը կարող է արգելափակել ՌԴ-ից որոշ ապրանքների ներկրումը![]() 6 փետրվարի 2015 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանը կարող է արգելափակել կամ սահմանափակել Ռուսաստանից որոշ ապրանքների ներկրումը՝ ռուբլու արժեզրկման և նաև այն պատճառով, որ ղազախ արտադրողները չեն կարողանում մրցակցել էժան ռուսական ապրանքների հետ, գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում իր աղբյուրները: «Աստանան մտադիր է արգելել կամ սահմանափակել Ռուսաստանից մի շարք ապրանքների ներմուծումը՝ ռուբլու անկման պատճառով Ղազախստանի ներքին շուկայում սպառնալիքի հետ կապված: Խոսքը նավթամթերքների, ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, շինարարական ամրանների, մալուխային արտադրանքի, շշերի, մսի, ձվի, մակարոնեղենի, ալյուրի ու հյութերի մասին է»,-գրում է թերթը: Բացի այդ հայտնի է դարձել, որ Ղազախստանը ձգտում է հասնել նրան, որ ԵՏՄ-ում մեքենաների համար գործի գների միասնական համակարգ։ Ինչպես հաղորդում է CA-News-ը, ներդրումների և զարգացման հարցերով փոխնախարար Ալբերտ Ռաուն Ղազախստանի Խորհրդարանում պարզաբանել է, որ ներկայումս քննարկվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների կողմից ավտոմեքենաներ մատակարարելու հարցը։ «Մշակվում է Ղազախստանին միայն պաշտոնական մատակարարների միջոցով ավտոմեքենա մատակարարելու հարցը։ Ի թիվս այլ հարցերի՝ ռուս գործընկերների հետ մենք դա քննարկել ենք Մոսկվայում»,- նշել է Ռաուն։ Փոխնախարարը նաև մեկնաբանել է ԵՏՄ-ում մեքենաների համար միասնական գին սահմանելու առաջարկը. «Եթե մատակարարումը կատարվի պաշտոնական ներկայացուցչի միջոցով, ապա ի վերջո կգանք և դրան»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանից Ղազախստան մեքենաների ներկրման հնարավոր արգելքի հարցը քննարկկման կդրվի մոտ ժամանակներս։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |