ԱՊՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 9 դեկտեմբերի 2002 - 22:45 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներում ընտրությունները շուտով կանցկացվեն ընդհանուր չափանիշներով: Այդ գաղափարը, որը առաջացել էր դեռեւս մեկ տարի առաջ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում, իր զարգացումն է ստացել Սանքտ-Պետերբուրգում ընթացող վեհաժողովի հերթական նիստում: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովը հայտարարել է, որ «հնարավոր է, արդեն կես տարի անց ուժի մեջ մտնի «ԱՊՀ անդամ-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների մասին» կոնվենցիան»: Նրա խոսքերով, Քիշնեւի հոկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում 7 պետությունների ղեկավարների կողմից ստորագրված կոնվենցիային միանալու իր ցանկության մասին հայտնել է նաեւ Ադրբեջանը: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կվավերացվի Համագործակցության բոլոր երկրների կողմից: «Դա թույլ կտա մեր պետություններին ձերբազատվել երկակի չափանիշներից, որոնք հաճախակի կիրառվում են միմյանց նկատմամբ քաղաքական շահերից ելնելով»:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |