Էկվադորը մտադիր է առևտրի մասին համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ

Էկվադորը մտադիր է առևտրի մասին համաձայնագիր կնքել ԵՏՄ հետ

PanARMENIAN.Net - Էկվադորում քննարկում են ԵՏՄ հետ առևտրի մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունը, հայտնել է երկրի արտադրության և զբաղվածության նախարար Ռիչարդ Էսպինոսը Կիտոյում կայացած էկվադորա-բելառուսական գործակցության հանձնաժողովի նիստի ավարտին:

«Արտաքին առևտրի ոլորտում մենք նախնական վերլուծություն ենք սկսել, հասկանալու համար Բելառուսի և ԵՏՄ հետ առևտրային համաձայնագիր կնքելու հնարավորությունները»,-ասել է Էսպինոսը:

Ըստ նախարարի, ինչպես Եվրամիության դեպքում, այդ գործընթացը կարող է բավականին ժամանակ պահանջել, սակայն հնարավորությունների վերլուծություն արդեն տարվում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Դեկտեմբերի վերջում ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում:

Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ:

ԵՏՄ հետ գործակցելու հարցում հետաքրքրված են նաև Հունաստանը, Վիետնամը, Թունիսն ու այլ երկրներ:

Հ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---