Ուրուգվայում Հայոց ցեղասպանությունը «հատուկ հետաքրքրության» թեմա է հայտարարվել![]() 14 փետրվարի 2015 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության Կենտրոնական խորհուրդը «հատուկ հետաքրքրության թեմա է հայտարարել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը` Օսմանյան կայսրության ձեռամբ իրականացված Հայոց ցեղասպանությունը, որի 100-րդ տարելիցը լրանում է ապրիլի 24-ին», հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Ինչպես տեղեկանում ենք Ուրուգվայի Հանրային կրթության ազգային վարչության պաշտոնական կայքից, որուշումն ընդունվել է 2015-ի փետրվարի 3-ին` թիվ 2 օրենքի թիվ 1 բանաձևով` Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովի ներկայացրած միջնորդության համաձայն, որը պահանջում է հատուկ հետաքրքրության թեմա հռչակել և ներառել այն 2015 թվականի ուսումնական ծրագրում: Բացի այդ, Կենտրոնական խորհուրդը գնահատել է հարավամերիկյան խոշորագույն ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա) խորհրդարանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը, որն ընդունվել է 2007-ի նոյեմբերի 17-ին: 1986 թվականին ստեղծված ՄԵՐԿՈՍՈւՐ կազմակերպության կազմում են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը, Ուրուգվայը և Վենեսուելան, ասոցացված անդամներ են Չիլին, Բոլիվիան, Կոլումբիան, Էկվադորը և Պերուն: Հայոց ցեղասպանության ոգեկոչման հանձնաժողովի ներկայացրած միջնորդության մեջ ասվում է հետևյալը. «Հայոց ցեղասպանությունն սկսվեց 1,5-2 մլն հայի բռնի տեղահանմամբ, որը ծրագրել էր երիտթուրքերի կառավարությունը և իրականացրել 1915-1923 թվականներին: Կոտորածներն ու տեղահանությունը բնութագրվում են անասելի դաժանությամբ, որին զոհ գնացին բազում հայեր: Կոտորածների ենթարկվեցին նաև այլ էթնիկ խմբեր` պոնտացի հույներ, ասորիներ, սերբեր: Հայոց ցեղասպանության ոգեկոչման ամսաթիվն է ապրիլի 24-ը, երբ 1915-ին ձերբակալեցին հայ համայնքի 235 անդամի, որոնց թիվն այնուհետև հասավ 600-ի: Թեև Թուրքիան, որը Օսմանյան կայրության իրավահաջորդն է, չի ժխտում կոտորածների փաստը, չի էլ ընդունում, որ դրանք կատարվել են կառավարության կողմից նախապես որոշված ծրագրով, այլ զանգվածային կոտորածները ներկայացնում է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին հակամարտությունների ու սովի հետևանք: Մինչ այժմ Ցեղասպանությունն ընդունել է 22 երկիր»: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ կանցնեն ամբողջ աշխարհում: Հոկտեմբերի սկզբին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն վավերացրել է 2015-ին Փարիզում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի, տեղեկատվական և ժխտողականության դեմ ուղղված միջոցառումներ իրականացնելու մասին քաղաքապետարանի ուղերձը: Փարիզի քաղաքապետարանի ցուցասրահում 2015-ի առաջին կեսին Հայոց ցեղասպանությանը նվիրված մեծ ցուցահանդես կկայանա, որի առթիվ Փարիզ պետք է տեղափոխվեն Երևանի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուները: Ազգային կրթության գերատեսչության հետ գործակցությամբ պետք է կազմակերպվեն ուսումնադաստիարակչական աշխատանքներ՝ Փարիզի հանրակրթական հաստատություններում, Հայոց ցղասպանության, Ցեղասպանությունից մազապուրծ հայ համայնքի պատմության մասին, որպեսզի խրախուսվի Փարիզի և հատկապես 9-րդ թաղամասի պատմության անբաժանելի մասի նկատմամբ հետաքրքրությունը: 2015-ի ապրիլի 24-ի կղողանջեն Գերմանիայի բոլոր եկեղեցիների զանգերը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |