Հայաստանի եւ Բոսնիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր19 հուլիսի 2006 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մլադեն Իվանիչը Սարաեվոյում քննարկել են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերություններին վերաբերող հարցեր: Նախարարները նշեցին միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխշահավետ համագործակցության կարեւորությունը: Երկու ժողովուրդների միմյանց ճանաչելու նպատակով, երկուստեք կարեւորվեց մշակութային ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Այդ առումով, խոսվեց մշակութային պատվիրակությունների փոխայցելությունների եւ մշակութային միջոցառումների անցկացման, կազմակերպման նպատակահարմարության մասին: Նախարարները տեղեկացրեցին միմյանց տարածաշրջաններում վերջին զարգացումների մասին: Վարդան Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա վիճակը եւ իր գործընկերոջը հրավիրեց այց կատարել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |