Ռուսաստանի ՌԱՕ ԵԷՍ-ը գնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»

PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակական ծառայությունների կարգավորման գծով հանձնաժողովը համաձայնվել է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀԷՑ-ի մամլո քարտուղար Մարգարիտա Գրիգորյանը: «Այժմ Midland Resourses Holding Ltd-ն, որին պատկանում է ՀԷՑ-ի բաժենտոմսերի 100 տոկոսը, բանակցում է բաժնետոսմերը ՌԱՕ ԵԷՍ-ին վաճառելու շուրջ: Երբ որ պայմանագիրը կնքվի, ՀԷՑ-ը կհաղորդի գործարքի մասին եւ տեղեկատվություն կտրամադրի»,-ասել է նա:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---