Մերձավոր Արեւելքում ռազմական գոտում զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան20 հուլիսի 2006 - 15:01 AMT PanARMENIAN.Net - «Մեր տվյալներով Լիբանանի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան»,-PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, հուլիսի 20-ի առավոտվա դրությամբ Հայաստանի 250 քաղաքացիներ Լիբանանում ՀՀ դեսպանատան երկու ներկայացուցիչների եւ Հալեպում (Սիրիա) Հայաստանի գլխավոր հյուպատոսության ներկայացուցչի ուղեկցությամբ հասցվել են մինչեւ լիբանանա-սիրիական սահման: «Բեյրութից էվակուացված Հայաստանի քաղաքացիները երկու հատուկ չվերթերով Երեւան կհասնեն հուլիսի 20-ի երեկոյան»,-հաղորդել է Կարապետյանը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |