Daily Sabah. Իշխանական աղբյուրները հերքում են Գալիպոլիի 100 ամյակի միջոցառումների չեղարկումը![]() 22 փետրվարի 2015 - 20:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի և վարչապետի գրասենյակների աղբյուրները հերքում են, թե Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի միջոցառումները չեղարկվել են, գրում է Daily Sabah-ը՝ հավելելով, որ միջոցառումների չեղարկման մասին լուրը տարածած թերթը՝ Today's Zaman-ը, «գյուլենական» է՝ նկատի ունենալով Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլա Գյուլենին: Ամերիկաբնակ մեծահարուստ հոգևորականը համարվում է Today's Zaman-ի հովանավորներից, իսկ պարբերականը բնութագրվում «հակաիշխանական հոդվածներով», գրում է Tert.am-ը: Ավելի վաղ Today's Zaman-ը գրել էր, իբր Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ին նախատեսված Առաջին Համաշխարհային պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի հիշատակման միջոցառումները։Ըստ պարբերականի, միջոցառումները չեղյալ են հայտարարվել, քանի որ մի շարք երկրների առաջնորդներ հրաժարվել են ապրիլի 24-ին այցելել Անկարա` նույն օրը Երևանում հիշատակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պատճառով։ Նրանք նշել են, որ իրենց այցով կարող են ստվեր նետել երևանյան միջոցառումների վրա։ Ըստ Daily Sabah-ի, նույն իշխանական աղբյուրները չեն ցանկացել նշել, թե կոնկրետ քանի երկիր է արձագանքել Թուրքիայի հրավերին՝ ապրիլի 24-ին մասնակցել նշված գործողության ոգեկոչման արարողություններին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետականորեն կազմակերպելիք միջոցառումներին, ի թիվս աշխարհի երկրների այլ նախագահների, հրավիրել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նշվում է, որ Անկարան պատրաստվում է 2015-ի ապրիլի 23-24-ին հյուրընկալել 102 երկրի նախագահի կամ վարչապետի, որոնց ուղարկվել են մասնակցության հրավերներ: Նույն օրը ՀՀ նախագահը պատասխանել էր հրավերին մերժումով: Սերժ Սարգսյանի պատասխան նամակումմ մասնավորապես, ասված է. «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելով» պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին: «Ի՞նչ նպատակ է սա հետապնդում, եթե ոչ համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից շեղելու պարզունակ նպատակ: Մինչդեռ, մինչև հիշատակի միջոցառում նախաձեռնելը, Թուրքիան շատ ավելի կարևոր պարտականություն ուներ սեփական ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը»: Հետգրությամբ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեռևս մի քանի ամիս առաջ Թուրքիայի նախագահին հրավիրել է Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Կարդացեք նաև՝ Թուրքիան չեղարկե՞լ է ապրիլի 24-ին նախատեսված Գալիպոլիի ճակատամարտի 100 ամյակի միջոցառումները ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |