ԵԱՀԿ ՄԽ. Ղարաբաղյան հակամարտության կողմերն իրար ընդառաջ դրական քայլեր դեռեւս չեն անում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կողմերը դրական քայլեր իրար ընդառաջ դեռեւս չեն անում: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Անդրադառնալով վերջերս Սանքտ Պետերբուրգի «մեծ ութնյակի» գագաթնաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին չհրավիրելու կապակցությամբ որոշ քաղաքական գործիչների հիասթափությանը` դիվանագետը նշել է, որ «իմաստ չկար հրավիրել նախագահներին գագաթնաժողովի»: Նրա խոսքերով, կողմերին պետք է աջակցել այն ժամանակ, երբ նրանք համաձայնության կգան: «Նման բեռով պետք չէր այդ հարցը քննարկել գագաթնաժողովում»,-ընդգծել է Յուրի Մերզլյակովը: -Վերջին երկու հանդիպումների ժամանակ մենք փորձում էինք համաձայնության գալ, սակայն չստացվեց»: Դեսպանը հիշեցրեց, որ «ութնյակը» կոչ է արել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին քաղաքական կամք դրսեւորել եւ պայմանավորվածության հասնել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ արդեն 2006 թվականին եւ նախապատրաստել սեփական ժողովրդներին խաղաղության, ոչ թե պատերազմի»: Յու.Մերզլյակովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերի քննարկմանն են ներկայացրել իրեցն առաջարկները եւ սպասում են նրանց արձագանքին: Միեւնույն ժամանակ դիվանագետը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ հերթական շփումներ կազմակերպելու իմաստ միշտ կա եւ «մենք փորձում ենք դա անել»,-հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---