Հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ մոտ ապագայում չի նախատեսվում24 հուլիսի 2006 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Չարժե նոր բան ակնկալել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի տարածաշրջան կատարելիք այցից: Այդ մասին Երեւանում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի մոտ: «Դա խթան կհանդիսանա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացում նոր փուլ սկսելու համար: Նոր առաջարկներն օդից չեն հայտնվում մեկ շաբաթվա ընթացքում: Այդ փաստաթղթերը պետք է մանրակրկիտորեն մշակված լինեն, եւ դրանից հետո միայն կարելի կլինի խոսել որոշակի որեւէ բանի մասին»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Միեւնույն ժամանակ Վ.Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ մոտ ապագայում հանդիպում չի նախատեսվում:Իր հերթին Պիտեր Սեմնեբին նշեց, որ անհրաժեշտ է համոզել կողմերին ձեռնպահ մնալ ռազմատենչ հայտարարություններից: «Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կոչերը հակասում են այդ հայտարարություններն անող երկրի շահերին: Ցանկացած հայտարարություն հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, բացասաբար կանդրադառնա այդ երկրում արվող ներդրումների, ռիսկի բարձրացման եւ տարածաշրջանում ընդհանուր կայունության վրա»,-ընդգծել է Սեմնեբին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |